Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի միջամտությունները մշտապես միայն դրական արդյունքներ են ունեցել և՛ եկեղեցու, և՛ հայ ժողովրդի համար.Վահրամ Բաղդասարյան

Հունիս 20,2025 17:04

ՀՀԿ նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանին և իր ընտանիքին ճանաչում եմ շուրջ 40 տարի: Մանկավարժների հայ ավանդական ընտանիք, որն իր հայեցի և ազգային դաստիարակությամբ հայ ազգին է նվիրել նման հայրենասեր զավակի:

Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությամբ, բազմաթիվ բարեգործություններով, միջազգային լուրջ հեղինակությամբ միայն հպարտություն և պատիվ կարող է բերել մեր երկրին, իսկ յուրաքանչյուր հայ մարդ միայն հպարտության զգացում պիտի ունենա նման հայրենակից ունենալու համար:

Ամեն հայ քրիստոնյայի համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը մեծ առաքելություն է, առավել ևս Սամվել Կարապետյանի նման անհատի համար, որն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում ազգային արժեքներն ու հայ առաքելական եկեղեցին վեր է դասել անձերից:

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված այս կեղծ և շինծու գործի պատվիրատուները տարբեր հարթակներից ու ամբիոններից հայտարարում են, որ իրենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են, սակայն յուրաքանչյուր հավատավոր հայ երբեք կասկած չի կարող ունենալ ամենատարբեր մակարդակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի ցուցաբերած «միջամտությունների» հարցում: Այդ միջամտությունները մշտապես միայն դրական արդյունքներ են ունեցել և՛ եկեղեցու, և՛ հայ ժողովրդի համար: Նրա կողմից նշված այս միջամտությունը ևս որևէ վտանգ չի կարող պարունակել իր սիրելի երկրի, ժողովրդի և հատկապես եկեղեցու հանդեպ:

Որոշ մոլորյալներ շատ շուտով կհամոզվեն, որ Սամվել Կարապետյանը, երբեք չհրաժարվելով իր սկզբունքներից ու արժեքներից, այսուհետ ևս գործով կապացուցի իր անվերապահ հարգանքն ու սերը հայրենիքի, մեր ավանդույթների, մեր եկեղեցու հանդեպ:

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում իրեն և Կարապետյանների ողջ ընտանիքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30