«Ինձ զանգահարեցին և հրավիրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Հարցն այն էր՝ երբևէ դուք անկարգություններ արե՞լ եք, կամ կազմակերպե՞լ եք, ես ճշտող հարց տվեցի՝ ի՞նչ է նշանակում անկարգություն։ Ասաց՝ շիշ շպրտել, կռիվներ, բան, ասացի՝ մենք խուժան չենք, որ տենց բաներ անենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գիտեի՞ն, որ նահատակված հերոսի հայր եք, Արա Ռոստոմյանը պատասխանեց․ «Գիտեին․ հենց մտա, քննիչներից մեկն ասաց՝ ձեզ ճանաչում եմ։ Ասաց՝ մեզ ասել են, որ անկարգության կազմակերպիչների են փնտրում, դրա համար կանչել են ձեզ, ոչ թե եկել ձեր տուն։ Իրենք իրենց նորմալ էին պահում։ Իրենց ասացի՝ ով այս իշխանության դեմ է, բոլորի հետ էլ համագործակցելու ենք։ Մեկ անգամ ևս շեշտեցի, որ մեր տղաներին այս իշխանությունն սպանել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ