Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործող իշխանությունը` Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Արտակ Բեգլարյան

Հունիս 20,2025 23:15

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Փախստականների համաշխարհային օրը արձանագրենք, որ Արցախի ժողովուրդը փախստական է դարձել իր դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականության հետևանքով:

Իսկ հիմա մեր մայր հայրենիքում արցախցիների հիմնական մասը ծանրագույն վիճակում է, մի զգալի մասն էլ ստիպված արտագաղթել է: Ալիևյան ցեղասպանական ռեժիմն էլ ակտիվորեն ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունն ու բնակավայրերը:

Այս պայմաններում, մեր բոլոր հիմնախնդիրների հիմնարար լուծումը հայրենի Արցախ մեր ժողովրդի հավաքական վերադարձն է, ինչպես միջազգային իրավունքն է ենթադրում: Իսկ նախքան այդ՝ մենք պետք է Հայաստանում ունենանք արժանապատիվ ու կայուն կեցության պայմաններ՝ միաժամանակ ներդրում ունենալով Մայր Հայաստանի զարգացման ու զորացման գործում:

Ցավոք, այսքանը չի գիտակցում ու կարևորում գլխավոր սուբյեկտը՝ ՀՀ գործող իշխանությունը, որը, հակառակը, Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ:

Վստահ եմ, որ սա այսպես չի մնա, պարզապես պետք է շարունակել հետևողական կերպով պայքարել հանուն մեր հավաքական իրավունքների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30