Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին․ «Ազատություն»

Հունիս 22,2025 09:30

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը իրանական երեք միջուկային օբյեկտ է խոցել. այսպիսով ԱՄՆ-ն միանում է Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմի մտավախություններ առաջացնելով:

Խոսելով «տպավորիչ ռազմական հաջողության մասին»՝ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտներին՝ նպատակ ունենալով Իսրայելի հետ համատեղ վերացնել Իրանի միջուկային ծրագիրը այն բանից հետո, երբ դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան:

«Բոլորն էլ տարիներ շարունակ լսել են այս անունները, մինչ նրանք կառուցում էին այդ հրեշավոր կործանարար կառույցները», – ժողովորդին ուղղված ուղերձում ասել է Սպիտակ տան ղեկավարը. – «Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները և ավարտել այդ միջուկային սպառնալիքը՝ ահաբեկչությունը հովանավորող թիվ մեկ պետության կողմից»:

Թրամփը, որ դեռ երկու օր առաջ ասել էր, թե «երկու շաբաթում» կորոշի Իսրայելին միանալու հարցը, պնդում է, որ ամերիկյան հարվածները «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները:

«Իրանը՝ Մերձավոր Արևելքի բռնարարը, հիմա պետք է խաղաղության գնա: Եթե նրանք նորից չհարձակվեն, ամեն ինչ ավելի հեշտ կլինի», -ասել է Թրամփը՝ նշելով նաև, որ դեռ բազմաթիվ թիրախներ կան. – «Եթե շուտափույթ խաղաղություն չլինի, մենք ճշգրտությամբ ու հմտությամբ արագ այդ թիրախների ետևից կգնանք»:

Իսրայելի հանրային հեռարձակողի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ հարվածները հասցվել են Վաշինգտոնի հետ լիովին համակարգմամբ:

Ժամեր առաջ հաղորդումներ կային, որ Ամերիկյան գերգաղտնի B-2 ռմբակոծիչները, որ կրում են բունկերներ պայթեցնող 13500 կիլոգրամանոց ռումբեր, ԱՄՆ-ից դուրս են եկել և թռչում են Խաղաղ օվկիանոսի վրայով:

Ամերիկացի ու իսրայելցի պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, թե ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարող է հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին:

«Աճող վտանգ կա, որ այս կոնֆլիկտը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ կործանարար հետևանքներ ունենալով խաղաղ բնակիչների, տարածաշրջանի ու աշխարհի համար», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ «խորապես անհանգստացած է» այս հարվածների հետևանքով «վտանգավոր էսկալացիայից»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30