Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հասարակությունը ցանկանում է «լինել», ապա պետք է ընդունի սկզբունքորեն նոր ինքնորոշում․ «Հայացք Երևանից»

Հունիս 22,2025 10:20

Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ինքնորոշվելու եւ քաղաքական ազգի կարգավիճակ ձեռք բերելու անկարողությունն է։ Հայոց պետականության վերածննդից ի վեր մի ամբողջ դար հայերը չեն կարողացել հասնել ազգային ինքնորոշման։ Ըստ այդմ՝ պատմական Հայաստանի մի կտորի վրա հավաքված մարդիկ, ովքեր իրենց հայ են անվանում եւ իրենց հայ են զգում, չեն կարող հասկանալ, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը մրցակից տեսնում բոլորի մեջ, այլ ոչ թե հոգով մտերիմ մարդ՝ միավորված մեկ մշակույթով եւ նույն հասարակության քաղաքացու իրավական կարգավիճակով։

Փոխադարձ մերժվածության բարձր աստիճանը, իրենց խնդիրները ուրիշների հաշվին լուծելու ցանկությունը Հայաստանի բնակչության մեծամասնության բնորոշ գծերն են։ Կարելի է նույնիսկ պնդել, որ քաղաքական որոշ իրավունքներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիները մահացու վտանգ են ներկայացնում միմյանց համար՝ կարողանալով օրենքով զոհաբերել այլ քաղաքացիների շահերը հանուն իրենց։ Միեւնույն ժամանակ՝ ոչ ոք դրա համար պատասխանատվություն կրելու պարտավորություն չունի։ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ունի իր ճշմարտությունը. չկա մեկ ճշմարտություն ամբողջ համայնքի քաղաքացիների համար:

Համայնքը երբեք կոնսենսուսի խնդիր չի բարձրացրել համակեցության հիմնական կանոնների որոշման հարցում՝ դրանց շուրջ համընդհանուր համաձայնության հասնելու միջոցով։ Ազգային իշխանություն ընտրելու միասնական մոտեցում չկա. այստեղ որոշիչ գործոնը ուժեղի կարծիքն է։ Ամբողջ քաղաքական կյանքը սկսվում ու ավարտվում է արտաքին հովանավորի փնտրտուքով։ Իսկ այլ պետությունների հետ հարաբերություններում գերիշխում է որոշակի արտաքին ուժերի քաղաքական օրակարգին մասնակցելու սկզբունքը։ Ուրիշ վիճակ չէր կարող լինել. չի կարող լինել բնակչություն, որը չի ինքնորոշվել, ուղղակի անտեր զանգված է քաղաքական եւ իրավական առումով։

Նման զանգվածի հավերժական կարգախոսը «ազգային միասնության» անհրաժեշտության ճիչն է։ Ինչ է սա նշանակում՝ ոչ ոք չգիտի: Եվ բոլոր զարգացած ազգերը վաղուց գիտեն այս գաղտնիքը։ Գիտեն այս կամ այն համայնքի քայքայման համատեքստում «ազգային կոնսենսուսի» հասնելու ամենաարդյունավետ ձեւը։ Գիտեն, որ եթե հասարակությունը ցանկանում է «լինել», ապա պետք է ընդունի սկզբունքորեն նոր ինքնորոշում. աճի ու առաջադիմական զարգացման, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների սկզբունքորեն նոր հարացույց:

Ժողովրդի ինքնորոշման երեւույթի փիլիսոփայությունը՝ նրա համընդհանուր կարգավիճակը որոշելու, հաստատելու, ապահովելու գործընթացն է։ Ինքնորոշման ակտն ինքնին ժողովրդին քաղաքական ազգի վերածելու մեթոդ է՝ քաղաքական միավորի, որն ընտրում եւ հռչակում է իր ռազմավարական նպատակը, իրավունքները, արժեքներն ու սկզբունքները։ Եվ գալիս է համընդհանուր համաձայնությունը դրա շուրջ: Այստեղ ամենակարեւորն այն է, որ ինքնորոշմամբ ձեւավորված ինքնիշխանությունը բազմապատկում է ազգի ուժի աղբյուր եւ ապահովում բավարար ռեսուրս՝ ունակ ապահովելու նրա անվտանգությունը, կենսունակությունը եւ ճկունությունը։

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30