Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կորստի հաշվին Հայաստանը «գտնողները» իշխանական աթոռներին են. «Հայացք Երևանից»

Հունիս 22,2025 10:30

Լավ է, որ չենք գժվում մենք՝ արցախցիներս, երբ համադրում ենք Արցախում մեր կորցրածն ու Հայաստանում բնակվարձի պետական ժամանակավոր աջակցությունը, որն անցնում է բնակարանատերերին։ Եվ դեռ ասում են՝ վերջին ամիսն է:

Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում երկրի ղեկավարը ուշագրավ հայտարարություն արեց. «Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ եմ մտածել։ Եվ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծել է նա, որի տարօրինակ մտքերից ու դատողություններից արդեն ոչ ոք չի զարմանում։

ԼՂ հարցը, ըստ նրա, իբրեւ թոկ էր օգտագործվում, որ ՀՀ-ն՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, չկայանա։ Եթե շարունակենք միտքը, կստացվի հետեւյալը. հիմա այդ թոկը պոկեցինք, մի կողմ նետեցինք, եւ Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետություն: Մաշալլա՛…

Բայց դա քիչ է, նրա եզրակացությամբ՝ 44-օրյա պատերազմում մենք ոչ թե պարտվել ենք, այլ՝ հաղթել։ Դրա համար էր պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, ՀՀ խորհրդարանում հորդորում պայմանավորվել՝ «ինչ էր որ պատահի, մենք մեզ պարտված չենք համարի»: Այսօրվա համար էր ասում՝ որքան հեռատեսն էր, ապշել կարելի է:

Բայց միգուցե ինքնախոստովանությո՞ւն է սա, որ այլեւս ուրիշների գրպանը չգցեն, թե ով հանձնեց Արցախը եւ ինչու։

Եթե զոհասեղանին դրված էր Արցախը` հանուն Հայաստանի գոյության, ապա ի՞նչ վիճակում են այսօր հազարավոր արցախցիներ, որոնց հայրենազուրկ դառնալու հաշվին Հայաստանը, իբր, ձեռք բերեց անկախություն եւ ինքնիշխանություն։

Արցախի կորստի հաշվին Հայաստանը «գտնողները» իշխանական աթոռներին են, ովքեր չեն խուսափում արցախցիների հանդեպ ատելության խոսք հնչեցնելուց։

«Սիրելի քույրե՛ր ու եղբայրնե՛ր» կեղծավոր խոսքի տակ արցախցիները Հայաստանում գտնվում են սոցիալապես վատթար վիճակում, շատերը` գործազուրկ ու տնազուրկ, ոմանք` նվաստացված ու արհամարհված:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30