Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում` իր ընկերներին չդավաճանեց. Տիգրան Աբրահամյան

Հունիս 22,2025 19:41

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է:

Թեև իր աշխատանքի բերումով պաշտոնավարման ավարտից հետո մինչև 2018 թվականը Հայաստանում էր, սակայն 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ղուկասյանը վերադարձավ Արցախ:

Նույնիսկ այն ժամանակ, երբ Արկադի Ղուկասյանը շրջափակման ժամանակ հնարավորություն ուներ դուրս գալու, մնաց Ստեփանակերտում:
Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում` իր ընկերներին չդավաճանեց և թեև այսօր մեր մյուս հայրենակիցների հետ ադրբեջանական բանտում է, սակայն իր կեցվածքով ու խոսքով միշտ արժանապատիվ պահվածք է դրսևորում:

Նրա հետ երբեք մտերմություն չեմ ունեցել, սակայն նա իմ աչքերում եղել ու մնում է որպես հայրենասեր մարդ, ով արցախյան շարժումից մինչև արցախցիների համար ծանրագույն շրջան, հավատարիմ մնաց իր սկզբունքներին և գաղափարներին:

Շնորհավոր ծնունդդ, պարոն Ղուկասյան:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30