Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներին տրվող բնակաջակցության գումարը հերիքում է միայն տան վարձավճարին». «Ապառաժ»

Հունիս 23,2025 17:22

«Ապառաժ». Ուշադրությունս գրավեց ճանապարհին անօգնական կանգնած մի տղանարդ․ կլիներ 65—70 տարեկան։ Չտեսնող հայացքով շուրջբոլորն էլ նայում․ չէի կարող չմոտենալ։ Անմիջապես հասկացա, որ արցախցի է։ Հարցին, թե ինչո՞ւ է այդպես մտամոլոր կանգնել, զարմացած նայեց ինձ ու երկար հոգոց հանեց։ Հասկացա՝ մարդը հոգեբանորեն ճնշված է։ Լուռ կանգնեցի կողքին։ Մի քանի րոպե հետո մարդը խոսեց․ ասես ինքն իր հետ է զրուցում․․․

-Մարտակերտի շրջանից եմ տեղահանվել։ Չեմ հիշում, որ որևէ օր մտածեի, թե այսօր ինչ են ուտելու երեխաներս։ Անգամ շրջափակման ժամանակ իմ տնտեսությունը կերակրում էր մեզ․․․ Դե հիմա ի՞նչ անեմ, ո՞վ կասի ինձ։ Առավոտյան արթնացա թոռնիկիս լացի ձայնից․ մայրիկից ինչ-որ քաղցրավենիք էր ուզում։ Մայրը հանգստացնում էր նրան, ասելով, որ շուտով աջակցության գումարը կտրամադրվի, ու ինքը շատ համեղ բաներ կգնի։ Թոռնիկս չէր հավատում՝ միշտ ես այդպես ասում․․․ Չկարողացա դիմանալ, դուրս եկա տանից, որ չլսեմ մոր ու տղայի այդ փոքրիկ վեճը։ Չգիտեմ էլ, թե ինչպես եմ հայտնվել այս փողոցում։

Արցախցիներին տրվող բնակաջակցության գումարը հերիքում է միայն տան վարձավճարին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30