Լրահոս
Օրվա լրահոսը

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքում և Կոտայքում գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի անաշխատունակ անձանց համար

Հունիս 23,2025 17:38

Այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։

Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։

Միջոցառումը նախատեսում է գործատուներին տրամադրել աջակցություն, եթե կներկայացնեն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրեր հետևյալ ոլորտներում՝

  • քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանման աշխատանքները, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների՝ դպրոց, մանկապարտեզ, բժշկական և այլ հաստատությունների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի և այլնի բարեկարգման աշխատանքներ,
  • սոցիալական և համայնքային ծառայությունների մատուցում, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցում,
  • գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման և այլ աշխատանքներ։

Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի/վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե այն առնվազն 3 տարի գործունեություն է իրականացնում սահմանված ոլորտներում և եթե ունի տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունն առաջարկում ենք սահմանել 3-ից 12 ամիս։

Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 մարդ/օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ։

Հիշեցնենք, որ նույն այս նպատակով նախորդ Կառավարության նիստի շրջանակում հաստատվել է զբաղվածության ևս մի ծրագիր, որի շրջանակում սահմանվել է գործատուներին 3 ուղղությամբ աջակցություն` անապահով ճանաչված շահառուների մասնագիտական ուսուցում կամ վճարվող աշխատանքային պրակտիկա ապահովելու կամ անմիջապես աշխատանքի ընդունելու դեպքերում։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30