Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադե․ «Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը խաղաղ գործընթացը տապալելու Երևանի ձգտման ևս մեկ օրինակն է»

Հունիս 23,2025 23:35

«Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված «Հայաստանի տարածքից բռնի կերպով և սիստեմատիկաբար արտաքսված ադրբեջանցիների վերադարձի մասին» բանաձևն արտացոլում է պատմական փաստերը և հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը։

«Չնայած Հայաստանի պնդումներին՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով», – պնդել է Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է, թե Հայաստանի կողմից փաստաթղթերի բովանդակության «նենգափոխման փորձերը և պատմական իրադարձությունների կեղծումը խաղաղության գործընթացը խաթարելու Երևանի ձգտման ևս մեկ օրինակ են»։

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30