Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան» պայքարը ամենաազդեցիկն է»․ Արսեն Գասպարյան

Հունիս 25,2025 12:44

«Հայաստանի ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է եւ կդառնա, քանի որ այս շարժումը չունի տնտեսական շահեր։ Շարժման ղեկավարությունը երբեւիցե չի եղել տնտեսական գործարքների մեջ։ Խոսքը գնում է անկեղծ շարժման մասին, որը առաջացել է Տավուշում տարածքների միակողմանի զիջման պատճառով»,- «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Այսօր առավոտից սկսված խուզարկությունների  եւ ձերբակալությունների մասին էլ բանախոսը հայտարարեց․ «Ոչ մի հեղաշրջման բան չկա, դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են»։ Իր գնահատմամբ՝ 2021 թվականից հետո ընտրություն կատարած 680 հազար մարդիկ մտածելու բան ունեն, քանի որ կարծում էին, թե ժողովրդավարության համար էին ընտրություն կատարում։

Անդրադառնալով Եկեղեցու դեմ իշխանության ձեռնարկած քայլերին էլ, ասաց․ «Նման դրսեւորումներ եղել են Արեւելյան Եվրոպայում՝ սառը պատերազմի տարիներին, նույն մոտեցումները կային նախկին Չեխոսլովակիայում, թե ինչպես էին կոմունիստական իշխանությունները ճնշում կաթոլիկ եկեղեցին կամ այդ երկրներում այլ կրոնական ինստիտուտները։ Նույնը կա Կուբայում․ կաթոլիկ եկեղեցուն վերաբերվում են ինչպես մեկուսացված հիվանդների»։ Արսեն Գասպարյանը մեկ ընդհանրություն է նախանշում այդ ամենում․ «Սրանք բոլորը ձախակողմյան հեղափոխական գաղափարներ ունեցող կառավարություններ են, որոնք փորձում են ռադիկալ կերպով աշխարհիկացնել հասարակական կյանքը»։

Այս ամենի նպատակն, իր բնութագրմամբ, Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունների հսկողության տակ վերցնելն է, բայց այստեղ մի կարեւոր նրբություն կա․ «Ինչքան Առաքելական եկեղեցուն ճնշելու, հասարակական կյանքից բացառելու փորձեր արվեն, Եկեղեցին այնքան մեծ եւ ընդգրկուն դեր է խաղալու ներքին կյանքում, նաեւ քաղաքականության մեջ»։

ՀԱԵ-ի մասով Փաշինյանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդի համընկած հայտարարությունների մասով էլ, բանախոսը նկատում է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական էքսպանսիայից հետո, բնական է նաեւ քաղաքական էքսպանսիան, ինչի ականատեսն ենք լինում այժմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30