44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը կասկածներ ունի, որ առավոտյան ՔԿ-ի տարածած ձայնագրությունն իբր «հեղաշրջման փորձի» մասին, գեներացվել է արհեստական բանականության միջոցով։
Հիշեցնենք, Արա Ռոստոմյանը ձերբակալվել է այսօր առավոտյան, նա ՔԿ-ում հարցաքննվում է։
ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց․ «Կցկտուր, նմանատիպ ձայնագրություններով՝ այստեղից-այնտեղից մի բան վերցնելով՝ փորձում են մեղադրանք առաջադրել»։
Նա հայտարարեց, որ այդ ձայնագրությունները պետք է փորձաքննության ենթարկվեն։
Կարդացեք նաև
Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Արա Ռոստոմյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ չի տիրապետում այնպիսի տեղեկության, որը կարող է իր դեմ օգտագործվել։ Թեեւ Արա Ռոստոմյանին դեռ պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել, բայց փաստաբանին բանավոր փոխանցել են, որ ներկայացվելու է, նաեւ կալանավորման միջնորդություն է ներկայացվելու։
Արա Ռոստոմյանի տնից առգրավվել են նրա հեռախոսը եւ հին՝ չաշխատող համակարգիչը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, ՔԿ-ի մոտ լրացուցիչ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում։ Ոստիկանները տեղեկացրեցին, որ ձերբակալվածներին շուտով կտեղափոխեն ՁՊՎ-ներ, դրան կհետեւեն կալանավորման միջնորդությունները եւ դատական նիստերը։ ՔԿ-ի մոտ կրքերը պարբերաբար լարվում են․ ոստիկանների եւ հավաքված քաղաքացիների միջեւ անընդհատ լեզվակռիվներ են լինում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ