Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների նպատակն է ունենալ ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները

Հունիս 25,2025 18:30

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը եւ միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության պլանավորման եւ ծրագրերի իրականացման բաժնի պետ Գարիկ Խուդոյանը:

Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը՝ Մերի Գալստյանը նշել է, որ դրանք նաեւ նպաստում են համաձայնագրի կիրարկման ընթացքի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: «Հանրությունը պետք է տեղեկացված լինի փաստաթղթով իրականացվելիք ծավալուն բարեփոխումների օրակարգին՝ ուղղված քաղաքացու կյանքի որակի բարելավմանը»,- ընդգծել է պատգամավորը:

Նշվել է նաեւ, որ բարեփոխումների նպատակն է ունենալ ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները:

Գործադիր մարմնի ներկայացուցիչները բարձրաձայնել են ճանապարհային քարտեզով նախանշված եւ արդեն կատարված գործողությունները, խոսել քաղաքացիական պաշտպանության համակարգում եւ, մասնավորապես, աղետների կանխարգելման եվրոպական ուղեցույցների մոտարկման, ինչպես նաեւ վտանգների ու ռիսկի գնահատման ԵՄ-ի մեթոդաբանության տեղայնացման աշխատանքներից:

Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում զրուցակիցները կարեւորել են միջազգային փորձագիտական աջակցությունը:

Հյուրերն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին, մանրամասներ ներկայացրել առաջիկայում իրականացվելիք գործողությունների ծրագրի վերաբերյալ:

Մասնավորապես, արդեն վերջնականացվել եւ առաջիկայում ԵՄ անդամ պետությունների դիտարկմանն ու հաստատմանը կփոխանցվի վիզաների ազատականացման գործողությունների պլանը, որի մասին արձագանքն ակնկալվում է ստանալ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Չորս հիմնական ուղղություններով գործողությունների ծրագիրը հավակնոտ միջոցառումների համախումբ է, որի իրագործման ավարտին հիմնովին բարեփոխված ինստիտուցիոնալ համակարգեր եւ գործառույթներ են ակնկալվում, մասնավորապես՝ բիոմետրիկ անձնագրերի համակարգը, անձնական տվյալների հավաքագրման, մշակման եւ կառավարման ինստիտուցիոնալ հիմք, ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացների լավարկում, միգրացիայի եւ սահմանների կառավարման արդիականացում եւ ավելին:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30