«Մինչ օրս իրականացված գործընթացների ընդհանուր ընթացքը տևել է 2017 թվականից մինչև այսօր՝ մոտ 8 տարի, բայց մենք նաև արդյունքներ ենք ունեցել»,-ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի փաստմանը՝ մոտ 8 տարի է անցել Մալթայում հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունից, սակայն դեռ արդարադատությունը լիովին չի հաստատվել և հարցին՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Ձեր կառավարությունը՝ ապահովելու համար, որ կազմակերպիչները վերջապես պատասխանատվության ենթարկվեն, ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ այսպես պատասխանեց Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան։
Վլադիմիր Վարդանյանը փաստեց՝ ինչպես Մալթայի վարչապետն է նշել, հետաքննող լրագրողի սպանության մեջ ներգրավված մի քանի անձինք այժմ կրում են իրենց պատիժը, այդ թվում՝ վերջին հանցակիցները, որոնք կրում են ցմահ ազատազրկում, սակայն ենթադրյալ կազմակերպիչը՝ Յորգեն Ֆենեխը, դեռևս սպասում է դատավարության, և էական զարգացումներ տեսանելի չեն։
Ռոբերտ Աբելան նշեց․ «Այսպիսով՝ հինգ մարդ դատապարտվել է, վերջինը սպասում է ատենակալների դատավարությանը։ Եվ ես վստահ եմ, որ հետաքննությունները շատ մանրակրկիտ են եղել, քանի որ առաջին հինգ գործերով գրանցված դատավճիռներից պարզվել է, որ մենք չենք ունեցել որևէ մեղադրյալ, որն արդարացվել է։ Այսպիսով, սա շատ դրական զարգացում է։ Ակնհայտ է, որ այս դեպքը չի արտացոլում այն, ինչի համար պայքարում է մալթացի ժողովուրդը և նրա իրական արժեքները։ Եվ կարծում եմ, որ այդ դեպքից հետո մեր գործողությունները, մեր ինստիտուցիոնալ կառուցվածքում իրականացված ամբողջական բարեփոխումները, Մալթայի դատական համակարգի նշանակման ձևը, կարող է օրինակելի լինել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ