Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի «արտաքին ուժային կենտրոն» ձեզ այլևս չի փրկի». Տիգրան Ավինյան

Հունիս 25,2025 22:11

Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։

Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և դրան հաջորդած բոլոր տարիներին, այսօր էլ փորձում են օգտվել երկրի անվտանգության բարդ իրավիճակից ու հարվածել թիկունքից։

Եվ ամենակարևորը՝ նրանք դեռ միամտաբար մեր համբերությունն ու զսպվածությունը շփոթում էին թուլության հետ, բայց կրկին սխալվեցին։

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. եկել է հատուցման ժամանակը։

Եվ ոչ մի «արտաքին ուժային կենտրոն» ձեզ այլևս չի փրկի։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30