Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ: Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն. «Փաստ»

Հունիս 26,2025 08:30

Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Այս ծանուցումը դրված է լինում նաև իրավապահ մարմինների բոլոր հաղորդագրությունների տակ: Այդ թվում՝ ՔԿ-ի երեկվա հաղորդագրությունների:

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այս դրույթը ևս չի գործում, ինչպես, ի դեպ, ընդհանրապես Սահմանադրությունն ու օրենքները: Կա մեկ «օրենք», և դա, փոխաբերական ասած, Նիկոլ Փաշինյանի «sms»-ն է: Նախ՝ հունիսի 24-ին իշխանական ԶԼՄ-ներով տարածվեց ինչ-որ մի «պլան» (ընդ որում՝ ինչպես հետո պարզվեց, մեկ տարվա վաղեմության ու փաստացի կյանքի չկոչված), իսկ երեկ ՔԿ-ն «ահասարսուռ» հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, զուգահեռաբար ձերբակալվում էին ընդդիմադիրները, նրանց կալանավորելու միջնորդություններ էին ներկայացվում, խուզարկություններ էին իրականացվում նրանց տներում:

Բայց ամենաուշագրավը քպական պատգամավորների, կից սատելիտների (առաջնագծում, այսպես կոչված, արևմտամետներն էին) բարձրացրած աղմուկն էր՝ կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ: Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն:

Նույնիսկ փաստաբաններն էին թիրախավորվում որպես ահաբեկիչներ, իսկ նրանք, ովքեր կասկածում էին այս ամենի օրինականության ու ճշմարտացիության մեջ, որակվում էին որպես ահաբեկչությունը խրախուսողներ, պաշտպանողներ:

Բնական է, որ հանրության գերակշիռ մասը որևէ վստահություն չունի փաշինյանական «իրավապահների» ու դատարանների օբյեկտիվության մեջ, իսկ նման հակաօրինական տոտալ քարոզչության պարագայում՝ ընդհանրապես չկա այդ վստահությունը: Առավել ևս, որ հանրության մեծ մասը կասկածներ ունի, որ այս ամենը սարքած է՝ սկսյալ «պլանից»: Մյուս կողմից՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ կան նման ձայնագրություններ (այսինքն՝ սարքած չեն), կան ինչ-որ թղթի կտորներ, ապա դեռ պետք է ապացուցել, որ դրանք իրենց մեջ հանցագործություն պարունակող տարրեր ունեն, որ դրանք ձեռք են բերվել օրինական կարգով: Եվ վերջապես, քաղաքական պայքարի, իշխանափոխության գործիքակազմը, այդ թվում՝ փողոցներ փակելը և այլն, մարդկանց ապստամբելու իրավունքն ու զինված հեղաշրջումը, առավել ևս՝ ահաբեկչությունը տարաբևեռ բաներ են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Լուսանկարը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ մակագրելով. «Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30