Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնտեղ թլպատության մասին խոսք չկար, որը կրկին վերագրել են իրենց, չեմ հասկանում՝ ինչո՞ւ». «168 ժամ»

Հունիս 26,2025 08:00

Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

«Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր քան իր հավատքը: Եթե սրա հոգևոր հայրը հուդան չէ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը: Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»,- գրել էր քահանան:

Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ արշավ սկսած և իրեն Եկեղեցու հետևորդ համարող Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ, սակայն երկրի ղեկավարին անհարիր բառապաշարով անդրադարձավ քահանայի գրառմանը՝ միանգամից իրեն գտնելով գրառման մեջ: Երևի նրան հոգեհարազատ էր «հուդա իջևանցի» ձևակերպումը:

Թե ինչ կապ ուներ Տեր Զարեհի գրառումը Փաշինյանի թլպատված լինել-չլինելու հետ, որ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել դա ապացուցել, երևի միայն Փաշինյանն ու Վահագն Ալեքսանյանը կիմանան: Նրանք հերթական խայտառակ վերնագրերը տվեցին հատկապես ադրբեջանական մամուլին։ Բայց դա նորություն չէ։

Ավելին, կուսակրոն հոգևորականների և ամուսնացյալ քահանաների միջև խժդժություններ սերմանել փորձող Փաշինյանն այնքան է խճճվել, որ ամուսնացյալ քահանա Տեր Զարեհին էլ էր նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում, ինչ կուսակրոն հոգևորականներին։ Փաշինյանի բառապաշարը չենք մեջբերի այս հոդվածում։

Ինչևէ, Տեր Զարեհ քահանա Աշուրյանը 168.am-ի հետ զրույցում իր գրառումը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ես խաղաղության համար եմ աղոթում, իմ գրառման մեջ որևէ մեկի անունը չեմ հիշատակել, ուղղակի մարդիկ դա իրենց են վերագրել։ Մանավանդ այնտեղ թլպատության մասին խոսք չկար, որը կրկին վերագրել են իրենց, չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Կրկնում եմ՝ այնտեղ անձի թլպատության մասին խոսք չկար։ Այսքանը կասեմ, ավելին չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դրա կարիքն ու ցանկությունը չունեմ»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30