Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 03:00-ին։ Այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ դատարանի առջեւ լրագրողների հետ ճեպազրույցում։
Օրբելյանը փոխանցեց, որ Սրբազանի տրամադրությունը լավ էր։
Ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ Արամ Օրբելյանը որոշակի լավատեսություն, այնուամենայնիվ, պահպանում էր։ «Ես միշտ ունեմ դրականի ակնկալիք», – ասաց փաստաբանը։ Նա սխալ համարեց դատարան առանց ակնկալիքի ներկայանալը։
Ըստ նրա՝ այս գործին իրավաբանական տեսանկյունից լուրջ վերաբերվել հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապտրաստելու համար։ Քննչական կոմիտեն Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոսին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ ՔԿ-ի հրապարակած ապացույցները՝ ձայնագրությունը, գործողությունների ծրագիրը, տարբեր թղթեր, շարժման մասնակիցները կեղծիք են որակում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ