Դժվար չէ նկատել, որ ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին օրերին՝ առավել ևս, տարբեր քպականներ, մերձքպական շրջանակների ներկայացուցիչներ այս կամ այն առիթով նշում են, թե՝ «ոչ ոք չի կարող մուննաթով խոսել պետության հետ», «ոչ ոք չի կարող պետության դեմ դուրս գալ», «թույլ չենք տա, որ պետության դեմ…» և այլն, և այլն:
Ստոպ: Մի րոպե…
Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց նույնացնում են պետության հետ:
Ինչպես կասեր մեծ դասականը՝ տո, դո՞ւք եք պետությունը: Պետության հացը, որ ձրի ուտում եք, ուրեմն՝ պետությունը դո՞ւք եք:
Կարդացեք նաև
Իհարկե, ո՛չ: Պարզ ասած՝ չէ՛: Դուք չեք պետությունը: Պետության փողերով հարստանալը, կամ ինչպես «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում է ասվում, պետական հողերը «разбазаривать» անելը չի նշանակում, թե դուք եք պետությունը:
Եվ վերջապես՝ ոչ ոք պետության դեմ դուրս չի գալիս, դուրս չի եկել: Հակառակ կարծիքը կա, որ հենց ՔՊ-ն է դուրս եկել երկրի, հայ ժողովրդի, ազգային արժեքների դեմ: Մնացած բոլորը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ են դուրս եկել, այդ իշխանության հետ են մուննաթով խոսում, նրանց են ինչ ասես՝ ասում:
Ու դա պետության դեմ խոսել չէ: Որևէ պարագայում՝ պետության դեմ խոսել ու դուրս գալ չէ:
Եթե այդպես լիներ, ապա ժամանակին, երբ Նիկոլն ու նրան շրջապատողները «Սերժ էին մերժում» և մուննաթով խոսում, ուրեմն՝ պետության դե՞մ էին դուրս եկել, պետության հե՞տ էին այդպես խոսում: Նույնը, երբ Փաշինյանն իր թերթում Ռոբերտ Քոչարյանի դեմ «նյութեր» էր գրում, քարկոծում էր, պետության դե՞մ էր գրում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։