«Երեկ ես մասնակցում էի Հոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը, եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են արել եւ չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ մեկ տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են, եւ ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, համապատասխան օրենսդրական փոփոխությունները տեղի կունենան, եւ կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը։ «Այդ կետից սկսած՝ մենք արդեն հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Որ սցենարով էլ որ մենք գնանք, իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիներն իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր գնել։ Մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշներին։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ի հեճուկս բոլոր նեգատիվ կանխատեսումների՝ տնտեսության զարգացման պրոցեսը գնում է»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային