Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հրապարակել դռնփակ նիստից, որին ինքը ներկա չի եղել

Հունիս 26,2025 14:00

«Ինքը նիստին ներկա չի եղել ու չգիտի՝ նման արտահայտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ փաստաբանը ներկայացրել է իրավական դիրքորոշում՝ այդ թվում շատ պարզ մեկնաբանությամբ՝ եթե մարդիկ գնում են բռնությամբ իշխանություն վերցնելու, դա իմպիչմենտի եղանակով չեն կատարում։ Մնացած առումներով էլ, եթե ոչ մի բանից տեղյակ չի եւ առաջնորդվում է զուտ այդ ձայնագրություններով, թող ոտքի տակ չընկնի»,- «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի պարզաբանում-առաջարկն ուղղված է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։

Վերջինս այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում սեփական կարծիքի բարձրաձայնումից զատ՝ տեղեկություն է հրապարակել երեկ կայացած դռնփակ նիստից, որտեղ քննվել է Բագրատ սրբազանի կալանավորման հարցը։

«Բագրատ Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրությունները ԻՐԱԿԱՆ են, ոչ մի AI գործիք՝ իր խոսքերն են, իր ձայնը։

Ավելին, հղում անելով այդ ահաբեկչական խոսակցությանը, փաստաբանը հայտարարում է, թե ձայնագրություններից մեկում ախր կա «կախարդական» բառ՝ «իմպիչմենթ», որն, իբր, Բագրատին սրբի պես անմեղ է դարձնում»,- գրել է իշխող խմբակցության պատգամավորը։

 Հիշեցնենք, որ երեկ կայացած խուզարկություններից հետո ձերբակալվել էր նաեւ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։ ՔԿ-ն նաեւ ձայնագրություններ էր տարածել ենթադրյալ հեղաշրջման փորձի մասին, որտեղ խոսվում է «բջոտ տղերքի» ներգրավվելու, մի քանի հոգու «գլուխն ուտելու», «փուռը տալու» մասին։ Ավելի ուշ, սրբազանը երկու ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման փորձի մեջ։

Հովհաննես Խուդոյան

Որտեղի՞ց Սիսակ Գաբրիելյանին փակ նիստից տեղեկություն, որն էլ նա իրավասու է հրապարակել․ նորմա՞լ է սա՝ Aravot.am-ի հարցին Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Նորմալ է, որ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչն է այսպիսի վարքագիծ դրսեւորում, բայց իրավական պետությունում ոչ մի պաշտոնատար անձ չի կարող միջամտել քրեական վարույթի ընթացքին եւ մեկնաբանություններ անել։

Ակնհայտ է, որ եւ իրավապահ մարմինները եւ ամբողջ ՔՊ-ական վերնախավն ու նրանց սատելիտները համատեղ քարոզչական օպերացիա են իրականացրել։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում ինչքան մարդ կա՝ հրահանգ է ստացել, որ ինչ-որ մի բան պետք է գրի, որովհետեւ նույնիսկ այն պաշտոնատար անձինք, որոնց ձայն-ծպտունը երբեւէ դուրս չի գալիս, իրենց պարտքն են համարել մի ստատուս գրել կամ հայտարարություն անել այդ մասին։ Ակնհայտ է ինձ համար, որ բոլորի առջեւ այդ պայմանը դրվել է»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30