«Նիկոլի կամ իրավապահների վարքագծում փորձել տրամաբանություն գտնել, դա անլուրջ աշխատանք է, չեք կարող տրամաբանություն գտնել մի մարդու գործողություններում, ով լինելով երկրի թիվ 1 պաշտոնյան, իր վարքագծով ամեն օր վնասում է մեր երկրին: Այդ մարդու ապրելու նպատակը Հայաստանին վնաս տալն է»,- Բեւեռի քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ինքը ցանկանում է, որ մոռանանք մեր ինքնությունը, վերջին շրջանում կոչ է անում գրոհել եկեղեցին, ինքը վեհարանի վրա գրոհի աշխատանքով է զբաղված: Ինչպես արդեն նշեցի, այդ մարդու եւ իր կնոջ գործողությունների մեջ տրամաբանություն փնտրելը անիմաստ աշխատանք է, միակ բանն այն է, որ վաղ առավոտյան արթնանալով՝ կարող ենք տեսնել, թե այդ մարդը ինչ հերթական դավաճանական քայլ է կատարել:
Ինչպես միշտ, հատկապես աղմկահարույց գործերով, այս անգամ եւս քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից առաջ ինքն իր հայտարարությամբ կանխորոշեց գործի հետագա ընթացքը: Նույնիսկ Քոչարյանը մարտի 1-ի՝ «ուչաստկովի» ասելու, Սերժ Սարգսյանը ՝այլ գործերի դեպքում, ավելի զուսպ էին: Նախկիներն ավելի զուսպ կամ աննկատ էին միջամտում: Իսկ այս մարդն առավոտից իրիկուն ուղղորդում է վարույթները, տալիս է հրահանգներ»,-նշեց փաստաբանը:
«Ինքը պատմական ռեկորդ է սահմանել այն առումով, որ այս պահին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա ավելի շատ քաղբանտարկյալ, քաղհալածյալ, խղճի բանտարկյալ, քան եղել է Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի պաշտոնավորման տարիներին՝ միասին վերցրած…Այս պահին Նիկոլը կարողանում է իր նպատակին հասնել, իսկ նրա նպատակը Հայաստանի կործանումն է»,-ասաց Պապիկյանը:
Կարդացեք նաև
Նաեւ ափսոսանք հայտնեց. «Հայաստանի Հանրապետությունը մոլորակի միակ երկրին է, որի տիտղոսակիր քաղաքացիական հասարակության գործիչները վարչապետի ընտանիքին պատկանող մամուլի էջերից չեն իջնում, անընդհատ վարչապետի եւ նրա կնոջը սպասարկող TV-ների տաղավարներում են…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ