Հայոց կանոնագիրքը խստորեն արգելում է Հայրապետի կամ եպիսկոպոսի նկատմամբ ցանկացած ձևի պախարակում, անարգանք կամ հանրային դատապարտում:
«Հայրապետի մեղքը քննելը պատկանում է միայն Ազգային-Եկեղեցական Ժողովին, ոչ թե աշխարհիկ իշխանությանը կամ անհատին»։
- Հիմնարար կանոններ.
– Կանոն 19 (Սբ. Հովհան Օձնեցի)
«Ով Հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց Եկեղեցու ժողովի գիտության՝ թող լինի անեծյալ ու հեռացված եկեղեցուց»։
– Կանոն 68 (Մաշտոց Ա)
Ով ձեռնադրված հոգևորականին (մանավանդ եպիսկոպոսին) հանրային կերպով նախատի, թող ապաշխարի 40 օր աղոթքով ու ծոմով։ Եթե կրկնի՝ թող լինի արտաքսյալ»։
- ֊Հանրային պախարակումը խիստ պատժվում է՝
– Հոգևոր կարգի հանդեպ սրբությունը պահելու համար, որովհետև Եպիսկոպոսը համարվում է առաքելական ծառայության շարունակող (տես Գործք 20:28):
– Ազգային միասնության խորհրդանիշ է Հայրապետը, ով միության գահն է հայության՝ ինչպես սովորեցնում է Ներսես Շնորհալի, իսկ Աստվածաշունչն ասում է. «Ով ձեզ լսում է՝ Ինձ է լսում, ով ձեզ արհամարհում է՝ Ինձ է արհամարհում» (Ղուկ. 10:16):
Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին «կաշառակեր», «անբարոյական» անվանելը և կաթողիկոսի ընտրությանը միջամտելու փորձերը.
– Խախտում են բոլոր կանոնները (19-րդ, 23-րդ, 68-րդ):
– Հանդիսանում են եկեղեցու դեմ հոգևոր պատերազմ։ Ըստ Եսայի 54:17-ի՝ «Ոչ մի զենք՝ ձեզ դեմ սարքված, հաջողություն չի ունենա»։
– Բերում են ազգային անեծքի վտանգ։ Ինչպես ասում է Ծննդ. 12:3-ը. «Ով քեզ անիծի՝ անիծյալ կլինի»։
Մի՛ մասնակցեք պետական պրոպագանդային՝ հիմնված կեղծ վարկաբեկումների վրա:
Տեր Նշան քահանա Պանֆյորով