Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները. Սաակաշվիլի

Հունիս 27,2025 23:30

«Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ», -հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական ​​նիստի ժամանակ, որին նա մասնակցել է հեռակա կարգով։ Դրա մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ Սահակաշվիլիի՝ առջևում Վրաստանի փրկության և մեծ վերածննդի ժամանակաշրջանն է։

«Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, մեծ, պատմական պատասխանատվություն եմ ստանձնում։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ՝ չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։

Եվ նրանք, որոնց հետ սերտ կապեր չունեմ, օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր իրականացրված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները։ Ես զգում եմ, որ ունակ եմ դրան, բայց միայն վրաց ժողովրդի և բոլոր քաղաքական ուժերի հետ միասին։

Ես ստանձնում եմ այս պատասխանատվությունը, բայց լիովին գիտակցում եմ, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել։ Բայց, իհարկե, ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի մենք հնարավորինս շուտ սկսենք շարժվել այդ ուղղությամբ։ Միասնական Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակում։

Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանն արդեն նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այդ կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս գլխավորում եմ նախագահ Զելենսկուն առընթեր բարեփոխումների խորհուրդը։ Ու նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», -հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին։

Բացի դրանից, նա նշել է, որ հենց որ Վրաստանում իրավիճակը փոխվի, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը և այդ երկրի հետ գույքային հարաբերությունները կխստացվեն։

«Ժամանակն է ստեղծել այնպիսի Վրաստան, որը մենք երբեք չենք տեսել մեր պատմության մեջ։ Մենք կգերազանցենք նույնիսկ այն, ինչ եղել է Դավիթ Շինարարի և Թամարա թագուհու օրոք, քանի որ իրավիճակը փոխվել է, նոր հանգամանքներ, գլոբալացված աշխարհ, որտեղ մենք կպահպանենք մեր ինքնությունը»:

Մենք կազատվենք այս գաղութային դժբախտությունից։ Օրինակ, այսօր Բաթումիում դժվար թե լսես վրացերեն խոսք՝ ամեն ինչ ռուսերեն է։ Հենց որ Վրաստանում իրավիճակը փոխվի, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը կխստացվի, ինչպես նաև կվերանայվեն գույքային հարաբերությունները։ Մենք թույլ չենք տա, որ Վրաստանը դատարկվի վրացիներից, և նրանց փոխարեն այնտեղ բնակություն հաստատեն չուկչաները, մոլդովացիները, բաշկիրները, թաթարները, մոսկվացիները և պետերբուրգցիները։ Մեր երկիրը մեզ է պատկանում», -ընդգծել է Միխեիլ Սաակաշվիլին։

 

Թարգմանությունը` News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30