Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Իմ քաղցր տատը…

Հունիս 28,2025 12:00

Գյուղիս աշուններն իմ համար ամենասիրելին էին։

Մեր գյուղի դպրոցի մոտ մի մեծ խնձորի այգի կար։ Ամեն տարի այգում դպրոցական բերքահավաք էր կազմակերպվում։ Մասնակցում էին բարձր դասարանի (9-րդ, 10-րդ) աշակերտները։

Երկու տարի ե՜ս էլ մասնակցեցի շրխկան բերքահավաքին։ Ամենքս երկու դույլ առած գնում էինք բերքահավաքի։ Աշխատանքի բաշխումն արվում էր ու մենք սկսում էինք։ Մի ծառի համար երկու հոգի էր նախատեսվում։ Մեկը քաղում էր, զգուշորեն փոխանցում մյուսին, նա էլ զգույշ շարում էր արկղերի մեջ։ Օրվա վերջում 20 կիլոգրամի չափով խնձոր նվիրում էին ամեն մասնակցի, թե՝ «Էս էլ քեզ, ապրե՜ս»։

Իմ բաժին խնձորները ծանր-ծանր, ուրախ-ուրախ տուն էի տանում։ Ուրախ-ուրախ էի, որովհետեւ տատս շատ էր սիրում խնձորի էդ տեսակը, ու ձմռան պաշարը մենակ դրանից էր պատրաստում։ Ասում էր, թե դրա հոտն ու համը ամենալավն են։

Այգու տերերը՝ տանուտերերը վաճառում էին բերքը։ Գյուղով մեկ էդ խնձորների բույրն էր տարածվում մինչեւ խորը աշուն։ Դպրոցը որ ավարտեցի, բոլորի պես մենք էլ սկսեցինք էդ խնձորից գնել։

Տատս, իմ քաղցր տատը, մտքով անց էր կացրել, որ էր ինձ կնության տար տանուտերի մեծ տղային ու կատակով հիմնավորում էր, թե ինքը պիտի ձրի ունենա էդ խնձորներից («Ես բիդի էն խնձորան ծրի օտիմ»): Մինչեւ հիմա ժպիտ է գալիս դեմքիս, որ հիշում եմ էդ խոսքերը։

Վերջը, ես չամուսնացա տանուտիրոջ տղայի հետ։

Տարիներն անցան, նորից աշուն էր։ Խնձորի վաճառքը սկսվեց, մայրս էլ գնաց խնձորի։ Տանուտիրոջ մեծ տղան մորս որ տեսավ ասեց,

-Դու իմ դասընկերուհու մաման ես, ես քեզնից գումար չեմ վերցնի:

Տատս կերավ էդ խնձորից՝ ձրի…

Իմ քաղցր տատը…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ,

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
27.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30