Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ

Հունիս 29,2025 10:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս  մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում  վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը և ընդգծել, որ այդ նպատակին հասնելու ուղղություններից մեկն էլ տարբեր մարզաձևերում սիրողական այս մրցաշարերի անցկացումն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և ընդգծել, որ դպրոցականների շրջանում առկա է այս մրցաշարերին մասնակցելու բավականին մեծ հետաքրքրվածություն: Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը կանցկացվի Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում՝ հունիսի 29-ին: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ, որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30