Լրահոս
Օրվա լրահոսը

YES հարթակի միջոցով, տանից դուրս չգալով, կարող եք օգտվել քաղաքապետարանի բոլոր ծառայություններից. Տիգրան Ավինյան

Հունիս 30,2025 10:53

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների YES հարթակը, որն այս շաբաթվանից փորձնական գործարկվում է: «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը մանրամասն ներկայացրեց, թե այն իրենից ինչ է ներկայացնում, ապա ընդգծեց՝ քանի որ համակարգը բավականին ծավալուն է, նախագիծը կգործարկվի փուլային տարբերակով:

«YES հարթակի իրականացումը նախաձեռնվել է այն նպատակով, որ Երեւանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայություններն ամբողջապես թվայնացնել: YES հարթակի միջոցով դուք այսօր էլ կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել՝ տանից դուրս չգալով, օգտվել քաղաքապետարանի հնարավոր բոլոր ծառայություններից՝ առանց որեւէ այլ հավելյալ խոչընդոտի: YES հարթակի հետագա զարգացումը ենթադրում է նաեւ հեռախոսային հավելվածներ, որոնք ցանկալի կլիներ մինչեւ տարվա վերջ ունենալ»,- նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա ձեւակերպմամբ, այս համատեքստում ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այս բոլոր նախագծերում առկա է KYC (Ճանաչիր քո հաճախորդին) իդենտիֆիկացիոն համակարգը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու ուղղակի դեմքի իդենտիֆիկացիայով միանալով իր համապատասխան տվյալներին՝ հայտնվել համապատասխան միջավայրում, ինչը նույնն է, ինչ վեր կենաս ու գնաս քաղաքապետարան եւ օգտվես «մեկ պատուհանից»:

Տեսանյութն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30