Rybar. Գործընկերներս ճիշտ են նշում են, որ Հայաստանի ներկայիս ուղղությունը թուրքամետ վեկտոր է՝ եվրաինտեգրման կարգախոսների քողի տակ։
Լեռնային Ղարաբաղի հանձնումը նման քաղաքական ուղու հնարավորությունների պատուհան դարձավ։ Հաջորդ քայլն է «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը Սյունիքի մարզով, որը կդառնա «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ և Անկարայի գլխավորությամբ թուրքական նախագծի իրագործման մաս։
Հայաստանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ ցանկանում են դառնալ «Միջին միջանցքի» մաս, որը, ըստ էության, բրիտանական նախագիծ է, որում տեղ չկա անկախ Հայաստանի համար: Այս դեպքում Հայաստանի դերը կնվազի՝ վերածվելով պարզապես տարանցիկ տարածքի՝ արտաքին իրավասության ներքո:
Հենց այս գործոնների հետևանքով է, որ Երևանը մի քանի տարի շարունակ խափանում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը։ Միևնույն ժամանակ, վերջերս այնտեղ արագ և առանց ավելորդ խնդիրների հայտնվեց Ֆրանսիայի հյուպատոսությունը, ինչը հաստատեց ԵՄ-ի հակառուսական նկրտումները տարածաշրջանում։
Կարդացեք նաև
Ընդդիմության և Հայ եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի հարձակումները հող են նախապատրաստում Հայաստանը «թյուրքական աշխարհ» ներքաշելու համար, որին հասարակությունը մինչ այժմ դիմադրում է։
Թուրքամետ Հայաստանը աշխարհաքաղաքական վտանգ է Ռուսաստանի և Իրանի համար։ Եթե թուրքերը ստեղծեն «Զանգեզուրի միջանցք», իրանցիները կկտրվեն Հայաստանի հետ հյուսիսային սահմանից և կհայտնվեն թշնամական թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը կկանգնի թյուրքական պետությունների միասնական ճակատի առջև։
Լուսանկարը՝ Rybar-ի: