Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. հունվարի 1-ի մակարդակից՝ բարձր է 30 սմ-ով

Հունիս 30,2025 17:34

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 23-29-ը

🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (29.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 4 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։

🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 29-ը ներառյալ՝ 93.815 մլն.մ³:

🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 23-29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.446 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հունիսի 29-ը ներառյալ՝ 39.270 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30