Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան ծննդատան» տնօրեն, այս մասին նա հայտնել է իր սոցցանցում։
Հունիսի 30-ին տեղի ունեցավ ««Մարգարյան ծննդատուն» մոր եվ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ հաստատվեց իմ նշանակումը որպես կենտրոնի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ։ Ուրեմն եվ՛, հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել եվ քաջալերել են ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք Ձեր կողքին ենք։
Կարդացեք նաև