Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության. Լիդյա Մանթաշյան

Հունիս 30,2025 20:40

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից

Երբ 1995թ.-ին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգեն սարկավագ Գալստանյանին, Սբ. Հոգով առաջնորդվելով, նրան անվանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։

Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետության պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին խորհրդային բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «հայկական» բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Սրանք կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ո՛չ էլ մենք ենք ավարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։

Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության։

Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴ։

Փառք Քեզ Աստված, փառք ՔԵԶ

Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ։

 

Լիդյա Մանթաշյան

Աբովյան ՔԿՀ, խուց N2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30