Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Կոնգրեսում կայացած հանդիպումից հետո Նենսի Փելոսին ձեռքը մեկնեց ու ասաց` շնորհակալություն։ Ասացի ձեզ շնորհակալություն ամբողջ հայ ժողովրդի անունից։ Ասաց` ի՞նչ։ Կրկնեցի։ Շատ ուրախացավ, հուզվեց։
Իսկ հայ խորհրդարանականների հանդիպումն ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ` Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի, հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, Ջուդի Չունի, Ջիմ Կոստանի, Ջեյք Աուչինկլոսի, Վինս Ֆոնգի, Ռոբ Մենենդեսի, Լու Կորեայի հետ անցավ շահագրգիռ քննարկումների մթնոլորտում։ Շոշափվեցին շատ կարեւոր բազմաբնույթ հարցեր»։
Կարդացեք նաև