Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները». Վարդան Ոսկանյան

Հունիս 30,2025 23:40

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։

Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Դատելով առկա տեղեկատվությունից՝ նշված խմբավորումը ոչ միայն սերտ կապեր է պահպանել այդ վարչախմբի հետ, այլ նաև եղել է արհեստածին Ադրբեջանի պարագլխի՝ Ռուսաստանի այդ տարածաշրջանում կարևոր գործիքներից մեկը՝ օգտագործվելով Բաքվի քաղաքական, լոբբիստական, տնտեսական և հանցագործ շահերն առաջ մղելու նպատակով։

Եթե սրան գումարենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետն իրեն և իր պետություն կոչեցյալը սկսել է երևակայել բոլորովին այլ «քաշային կարգում», որտեղ այն արդեն, իբր, կարող է բացահայտ մարտահրավեր նետել, դիցուք, Ռուսաստանին կամ Իրանին, ապա Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայիս հակառուսական հիստերիայի պատճառն էլ ավելի ամբողջական կդառնա։

Հենց վերջին պատրանքից է բխում նաև այն հանգամանքը, որ այս երկու օրերին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան հակառուսականության համատեքստում նաև առաջ է մղում խիստ վտանգավոր այնպիսի թեզեր, ինչպիսիք են այդ վարչախմբի և դրա պարագլխի դիրքավորումն, իբր, որպես Ռուսաստանում թյուրքալեզու և մուսուլման բոլոր միգրանտների և նույնիսկ Հյուսիսային Կովկասի բնիկ մահմեդական բնակչության պաշտպան՝ այդ երկրի իշխանությանը մեղադրելով, իբր, թյուրքատյացության և իսլամատյացության մեջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30