Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամացույց, որի արժեքը 5,1 մլն դրամ է, 186 մլն կանխիկ դրամ, 39,5 մլն դրամ արժեքով նոր մեքենա. ինչ է հայտարարագրել ՍԱՏՄ պետը. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2025 10:46

Ազգային անվտանգության ծառայության ծառայողից մինչեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ. այսպիսին է Տիգրան Պետրոսյանի կենսագրությունը։

Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեռք բերած ունեցվածքի հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անչափահաս անդամները եւ խնամակալության տակ գտնվող անձինք միասին հայտարարագրել են 7 գույք. 3 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 ավտոկայանատեղի, 2 հողամաս, 1 անավարտ շինարարություն։

Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքերից հայտարարագրվել է HUBLOT ժամացույց, որի արժեքը 5,1 մլն դրամ է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,9 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 155 հազար դոլար, 17 հազար եվրո, 118 մլն դրամ։

Տիգրան Պետրոսյանը տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է տրանսպորտի 3 միջոց՝ MERCEDES-BENZ, FORD բեռնատար եւ VOLVO: Հայտարարատու տարում MERCEDES-BENZ մակնիշի մեքենան Պետրոսյանը վաճառել է 35 մլն դրամով եւ ձեռք է բերել նույն մակնիշի՝ 39,5 մլն արժողությամբ մեքենա։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կանխիկ դրամական միջոցները կազմել են 186 մլն դրամ 335 հազար դրամ, հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է 4 մլն 699 հազար դրամ, որից 3,7 մլն դրամը «Սպասարկում» ՊՈԱԿ-ից է, իսկ 949 հազար դրամը տեսչական մարմնից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031