«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Թարգմանաբար ներկայացնում եմ ռուսական ամենահայտնի «Рыбарь» տելեգրամյան ալիքի գրառումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին.
Ադրբեջանը վա-բանկ է գնում
Ռուս լրագրողների ձերբակալությունները շարունակվում են։
Կարդացեք նաև
Սպուտնիկ գործակալության աշխատակիցների ձերբակալությունից դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ Ադրբեջանի ուժային կառույցները հայտնեցին ևս մեկ ռուս լրագրողի ձերբակալության մասին։
Խուզարկության ընթացքում ձերբակալվել է Ruptly գործակալության աշխատակից Այթեքին Հուսեյնովան։ Քանի որ նա ունի երկքաղաքացիություն, նա բնականորեն դարձել է ադրբեջանական ուժայինների համար հարմար թիրախ։
Ինչպես «Սպուտնիկի» աշխատակիցների ձերբակալության դեպքում, այս դեպքն էլ փաստացի պատանդառություն է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից, և միանշանակ ուղերձ՝ ցույց տալու, թե ինչպես են Բաքվում իրականում վերաբերվում Ռուսաստանին։
Նման իրավիճակներում գործողությունների տարբերակները՝ շատ են։ Կարելի է, օրինակ, հստակ հիշեցնել, թե ինչպես է ադրբեջանական քրեական աշխարհը կապված ադրբեջանական բիզնեսի հետ Ռուսաստանում՝ բոլոր անուններն ու հասցեները վաղուց հայտնի են։
Քանի որ Բաքվում այսպես են ցանկանում բարձրացնել խաղադրույքները, ապա ինչո՞ւ չպատասխանել համարժեք կերպով՝ օրինակ, իրականացնելով լայնածավալ գործողություններ էթնիկ հանցավոր խմբավորումների դեմ՝ զանգվածային քաղաքացիությունից զրկմամբ և արտաքսումներով։ Ավելի հարմար պահ այս ֆոնի վրա դժվար կլինի գտնել՝ և հանցավորությունը կնվազի, և հասարակությունը կողջունի։
Նման որոշումների ժամանակը, մեղմ ասած, արդեն եկել է տեղերում (և ոչ միայն)։ Իսկ այն, ինչ քաղաքացիները չեն ցանկանում տեսնել՝ դա անհատների անատամ հայտարարություններն են «Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների» մասին…