Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու սպասավորները չեն ծառայում ոչ անձերին, ոչ կուսակցություններին, այլ՝ Աստծուն ու ժողովրդին. Տիրան քահանա Նահապետյան

Հուլիս 01,2025 13:19

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է՝ զորավոր, անբաժան և հարատև։ Բոլոր ժամանակներում նրա սպասավորները՝ թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ, միասնաբար անցել են խաչի ճանապարհը, աղոթել են նույն խորանի առջև, հայրենասեր նվիրումով պաշտպանել հավատը, ժողովրդին ու Հայրենիքը՝ Վարդանանցից մինչև Սարդարապատ ու Արցախ, քարոզել են նույն ԽՈՍՔԸ՝ «հաստատ մնալով նույն մտքի և նույն մտածումի մեջ» (Ա Կարնթ. 110)։

Հայ Եկեղեցու Նվիրապետության մեջ յուրաքանչյուրն ունեցել և այսօր էլ ունի իր առանձնահատուկ դերը և քաջ գիտակցում է, որ Եկեղեցու աստիճանակարգության մեջ Աստծուն հաճելի են խոնարհությունն ու ծառայասիրությունը։ Ուստի չպետք է հոգևորականներին դիտարկել աշխարհիկ չափանիշներով, նրանց գործողությունները նույնացնել կուսակցական, երբեմն, կամազուրկ գործիչների վարքագծի հետ։ Եկեղեցու սպասավորները չեն ծառայում ոչ անձերին, ոչ կուսակցություններին, այլ՝ Աստծուն ու ժողովրդին։

Հորդորում ենք անդրադարձ ունենալ և զգուշանալ Աստծուն ոչ հաճելի գործողություններից, քանզի Տերը նման մտածումները, խոսքերը և գործերը խափանում է. «Եւ զխորհուրդն, զոր խորհիք, խափանէ Տէր, զի Աստուած ընդ մեզ է» (Սբ. Ներսես Շնորհալի Կաթողիկոս)։

Տեր Տիրան քահանա ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Բյուրավանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ․․․
    և թե՛ կուսակրոն ամուսնացյալ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031