ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հայտնում է.
«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել»:
Լիլիթ Գալստյանից բացի՝ ՀՀ պատվիրակության մշտական անդամներն են Սարգիս Խանդանյանը եւ Մարիա Կարապետյանը, փոխարինողներ են՝ Լիլի Մինասյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: