Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Երբ իմ եւ իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտագործվում, ես երկրի ղեկավար չեմ։
Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։
Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլեւս հանդուրժել։
Հետեւաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ընդ որում, իմ բոլոր համախոհներին եւ կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ»։
Կարդացեք նաև
«ՉԻ». Այսինքն, պետության ղեկավարը կոչ է անում աջուձախ հայհոյել: Սա պատմության մեջ արտառոց փաստ է: Կարող է, իմիջիայլոց, հպարտությամբ այդ փաստը խցկել իր աննախադեպ ձեռքբերումների մեջ:
Հայաստանի ոչ մի ղեկավար, թե՛ խորհրդային, թե՛ անկախության տարիներին երբևէ հրապարակայնորեն սեռական հայհոյանքներ իրեն թույլ չի տվել: Քոչարյանի կլիզմա-մլիզման արդեն կարելի է համարել փաղաքշական արտահայտություններ:
Նիկոլ Փաշինյանի հաստատած նորաձև կրթության իմաստը երևի դա է. սեռական բնույթի հայհոյանքների մշակույթը զարգացնել և հարստացնել նոր երանգներով:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից