Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը հայտնել էր իրեղեն ապացույց ճանաչված գույքն ի պահ ընդունելու անհնարինության մասին. արդյունքում այն քննչական կոմիտեից գողացան․ «Ժողովուրդ»

Հուլիս 03,2025 10:58

«Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։ ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ քննչական կոմիտեն դիմել է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը:

Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից 18.04.2025թ. ներկայացվել է գրություն ՀՀ կենտրոնական բանկ՝ նշված իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու մասին: Նշված գրությանը ՀՀ կենտրոնական բանկը պատասխանել է 30.04.2025թ. գրությամբ՝ հայտնելով իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու անհնարինության մասին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները»:

Այսինքն` Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել եւ պահել առգրավված գումարը, ինչը մնացել էր չհրկիզվող պահարանում, եւ ՔԿ աշխատակցի մասնակցությամբ այն գողացան, ապա գումարը գտնվեց։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031