Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային. Վարուժան Գեղամյան

Հուլիս 03,2025 11:56

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։

Եվ այսպես.

◾ Նախ Փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։

◾Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։

◾Երեկ մի շարք աղբյուրներ նշել են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։

◾Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։

◾ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։

Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։

Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։

Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031