Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանն ինքն իրեն մականուն դրեց՝ շիշ նետողը

Հուլիս 03,2025 14:08

«Եթե իմ ելույթը լսել եք, դուք ինքներդ գնահատական տվեք»,-ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում իր՝ շիշ նետելուն: ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը հայհոյել էր, ինչին ի պատասխան էլ Հովիկ Աղազարյանը շիշ էր նետել նրա ուղղությամբ:

Հարցին՝ սպասո՞ւմ էր նման արձագանքի,որ անգամ չկարողացավ իրեն տիրապետել ու շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ, Աղազարյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, չէի սպասում…Վիրավորական խոսք ասաց Տիգրանը»:

Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան նշեց. «Հնարավոր չէ Ձեր հարցերին պատասխանել, էնքան գեղեցիկ եք, նայում եմ Ձեզ»:

Նա նաեւ հիշեցրեց. «Իմ ելույթում ասել եմ՝ կոչ եմ անում ռուսական կողմին, որ չտրվեն մեր սադրանքներին»:

Հարցին՝ փաստորեն «շիշ բռնողի» մականունը փորձել է վերցնել, պատգամավորը կատակեց.«Շիշ նետողը»:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031