Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնյան մրցաշարի մենախաղերի 1/32 եզրափակչում համառ ու հոգնեցուցիչ պայքարում 1:6, 7:6, 4:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Ճապոնիայի ներկայացուցիչ Սինտարո Մոտիձուկիին: Դիմակայությունը տեւել է 3 ժամ 43 րոպե:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը պորտուգալացի Նունու Բորժեշն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ