Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Մխիթար Հայրապետյանը եւս քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի, բնակարանի սեփականատեր։
Նախարարը 2021 թվականին մայրաքաղաք Երեւանում գնել է բնակարան բազմաբնակարան շենքում։
2023 թվականին ձեռք է բերել ավտոկայանատեղի Երեւանում եւ հողամաս՝ Աշտարակ համայնքում։
Նախարարն ավտոկայանատեղի գնելու համար վճարել է 4,8 մլն դրամ, սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 8 մլն 568 հազար դրամ եւ 15 հազար 915 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ եւ 8 հազար 700 եվրո։
Նախարարի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 432 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրությունը կազմել է 20 մլն 684 հազար դրամ։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն դրամ, ինչը անշարժ գույքի հիփոթեքն է, որի մայր գումարը մարելու համար որպես եկամտահարկի վերադարձ Հայրապետյանը ստացել է 2 մլն 747 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։