Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ամեն ասում են, որովհետև ուզում են, որ դա տեղի ունենա՝ միջանցք, Սյունիք, փախստականներ. Արսեն Թորոսյան

Հուլիս 04,2025 15:21

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մադրիդում եմ, մասնակցում եմ Հայկական բժշկական 14-րդ համաշխարհային կոնգրեսին։

Բացման արարողությունից հետո մեր հայրենակիցներից մեկն է մոտենում, ով վաղուց Իսպանիայում է ապրում, հարցնում է. «Դուք Արսեն Թորոսյա՞նն եք»։ Պատասխանում եմ՝ այո։ Ասում է. «Էս ի՞նչ եք անում մեր հայրենիքի հետ»։ Հակադարձ հարցնում եմ. «Իսկ ի՞նչ ենք անում»։ Ասում է. «Դե, թուրքերի հետ…»։ Նորից եմ հարցնում. «Ի՞նչ ենք անում թուրքերի հետ, կարո՞ղ եք կոնկրետ ասել, որ բացատրեմ»։

Ասում է. «Դե, վարչապետը գնալու է նրանց հետ հանդիպելու, հողերը տալու»։ Ասում եմ. «Ի՞նչ հողեր»։ Պատասխանում է. «Դե՝ Սյունիքը»։ Ասում եմ. «Ո՞վ է Ձեզ նման բան ասել։ Ոչ մի հող մեր տարածքից չի տրվել և չի էլ տրվելու, իսկ այն, ինչ հիմա մեր տիրապետության տակ չէ, հարձակման արդյունքում է օկուպացվել և պետք է վերադարձվի»։ Ասում է. «Բա ինչո՞ւ են նման բաներ ասում համացանցում»։

Պատասխանում եմ. «Որովհետև նման բաներ ասողները անհայրենիք, հազար երկրի լրտես, մեր պետության թշնամի տականքներ են՝ լինեն անհատներ, թե կուսակցություններ։ Նրանք ասում են, որ կասկած սերմանեն բոլորի մեջ, որպեսզի բոլորը վախի մեջ ապրեն և չհավատան, որ երկիրը կարող է ուշքի գալ այսքան արհավիրքներից հետո, մնալ անկախ և ինքնիշխան և զարգանալ։ Ասում եմ այս ամենը տեղեկատվական հիբրիդային հարձակում է մեր երկրի դեմ»։

Վերջում մեր հայրենակիցն ասում է, ինչ լավ է, որ ձեզ տեսա…

Ինչպե՞ս կարելի է լսել և հավատալ նման անհայրենիք տականքներին, ովքեր այդ ամեն ասում են, որովհետև ուզում են, որ դա տեղի ունենա՝ միջանցք, Սյունիք, փախստականներ։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են այս երևույթների մասին, հենց իրենք են ուզում որ դրանք տեղի ունենան, որ երկիրը փուլ գա, իսկ իրենք այդ ավերակների վրա գեներալ-գուբերնատոր նշանակվեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խղճալի եւ անտեղեակ մէկին հանդիպել էք, եւ այդ հիման վրայ մեզ դարձեալ դասե՞ր էք տալիս:

    Երբ որ ձեր նման հայաստանցիներ տեսնեմ, այո, ես իրապէս կը նախընտրեմ որ ձեր այդ կարծեցեալ «երկիր»ը լրիւ կործանուի, անհետանայ: Կամ էլ, անունը փոխէ:

    Քանզի անհանդուրժելի է մտածելը որ ձեր նման արարածներ ոչ միայն կ’ապրին «Հայաստան» անունով տարածքի մը մէջ, այլ նաեւ կ’իշխեն այդտեղ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031