Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի տեղահանությունից հետո ստեղծագործելը եւ թերապիա էր, եւ ինքնախաբեություն․ ասում են՝ այս ամենից հետո իմ նկարներում ցավ չկա, բայց դա այդպես չէ»․ արցախցի նկարիչ

Հուլիս 04,2025 11:50

«2023 թվականից հետո, երբ բռնի տեղահանվեցինք, Արցախի նկարիչների միությունը գոյություն չունի։ Յուրաքանչյուրս փորձում է իր ձեւով ստեղծագործել»,- այս մասին «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց արցախցի նկարիչ Սամվել Թավադյանը։

«2023-ի հոկտեմբեր ամսին արդեն, երբ բնակարան վարձեցինք եւ ընտանիքով տեղափոխվեցինք, մտածեցի, որ այդ պրոցեսը կարող է երկար տեւել՝ առանց արվեստանոցի։ Եվ տան պայմաններում սկսեցի ստեղծագործել։ Ես սկսեցի ստեղծագործել, թեմատիկան նույնն էր, Արցախն էր, Շուշին էր։

Եվ 2024 թվականի օգոստոսին ցուցահանդեսի առաջարկություն ստացա Նարեկացի արվեստի միությունից եւ ցուցահանդեսով հանդես եկա։ Այդ ստեղծագործելու շրջանը ինձ համար փրկության շրջան էր, դա եւ թերապիա էր, եւ ինքնախաբեություն։ Սա լիարժեք ստեղծագործական կյանք չէ ինձ համար, բայց փորձում եմ շարունակել։ Ցուցահանդեսում արվեստաբաններ կային, բնորոշեցին, որ էս ամենից հետո իմ նկարներում ցավ չկա։ Չնայած ինձ համար այդպես չէ, բայց այդպես ներկայացրեցին»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Հայաստանում ստեղծագործելու լիարժեք միջավայր չկա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031