Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի մասով իրենց աղաղակներն ուղղակի խղճահարություն են հարուցում. Շիրազ Խաչատրյան

Հուլիս 04,2025 13:04

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Նայում եմ Արշակյան Հակոբի կենսագրությունը՝ պարզվեց 85-ի տղա է՝ մեր թիվ, բայց բողոքում է, թե բա՝ իր ծառայության տարիներին զուգարանները գոմի էին նման։

Չգիտեմ՝ էս մարդը ու ընդհանրապես՝ ՔՊ փաթեթը, որտեղ ու ոնց են ծառայել, բայց էս մարդկանց մոտ հստակ հոգեբանական տրավմա կա՝ մեկը բողոքում էր, որ մայկա-տրուսիկ չի ունեցել, մյուսը՝ անյուղ ճաշ է կերել, սա էլ՝ զուգարանների տեսքից: Վաղը մեկն էլ կլացի, որ բանակում ֆրի չեն տվել կամ սպա-սերվիս չի աշխատել։

Հ.Գ. Ես ծառայել եմ Արցախում՝ 2006-2008թթ., երեք տարբեր զորամասերում ու ամեն բանից գոհ եմ եղել, կար և զինվորական հագուստ, և նորմալ զուգարան, ու սնունդն էլ՝ նորմալ։

Բանակի մասով էս պաթոլոգիկ սուտասանների աղաղակները ուղղակի խղճահարություն են հարուցում, տպավորություն է, որ հերթ կանգնած սպասման մեջ են, թե երբ է հաջորդ ՔՊ-ականն ավելի խղճուկ պատմություն մոգոնելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031