Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը

Հուլիս 04,2025 12:51

Ֆասթ բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի իրականացմանը։ Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում բժշկական ոլորտի  այս հեղինակավոր միջազգային իրադարձության հյուրերին, նախորդ ֆորումը Հայաստանում տեղի է ունեցել 15  տարի առաջ։

Ֆորումին մասնակցում էին Եվրոպայի 64  բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը, եվրոպական տարբեր երկրների առաջատար բժիշկներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարը։

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է․ «Մեր ֆորումն անհնարին էր պատկերացնել առանց Ֆասթ Բանկի աջակցության։ Շատ շնորհակալ եմ, որ նմանատիպ պատրաստակամ անձնակազմ և գործընկեր ունենք մեր կողքին։ Շատ ոգևորող է և հնարավորություն է տալիս է՛լ ավելի զարգանալու, է՛լ ավելի առաջ գնալու»։

Ֆորումի շրջանակում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը բժշկության վրա, առողջապահության կառավարման նոր մոդելները, ինքնակառավարման դերը, բազմապրոֆիլ թիմերի արդյունավետությունը և մի շարք այլ թեմաներ։

Այս գործակցությամբ Բանկը նպատակ ունի աջակցել մի հարթակի ստեղծմանը, որը Եվրոպայի բժշկության լավագույն փորձը կբերի Հայաստան։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031