Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ, որը մշտապես կանգնած է եղել Արցախի և արցախցիների կողքին». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին

Հուլիս 04,2025 13:34

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր խորին գնահատանքն ու զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին՝ մի մարդու, որը մշտապես անշեղորեն կանգնած է եղել Արցախի և արցախցիների կողքին։

Նա եղել է մեզ հետ թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջաններում, և անգամ Արցախի բռնի տեղահանումից հետո շարունակաբար սատարում է տեղահանված մեր հայրենակիցներին։

Մենք բարձր ենք գնահատում նրա մարդասիրական վերաբերմունքը, նվիրվածությունը և հետևողական աջակցությունը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031