Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 05,2025 12:21

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ:

Այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ` կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում:

Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու:

Իմ համոզմամբ, հանրային այն բողոքը, որն արտահայտվում է մեր ակտիվ քաղաքացիների միջոցով, այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի` անվստահության գործընթացի միջոցով իշխանությանն իր աթոռներից պոկելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու ձևով:

Սպասելու ժամանակ պարզապես չկա, և օր առաջ պետք է լծվել այս օրակարգի իրացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031