Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը

Հուլիս 05,2025 12:54

Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հանրահայտ արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքները։

Այս բացառիկ ցուցադրությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում՝ «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031